Ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար
ԿԳՄՍՆ-ն այս տարի իրականացնում է ուսուցիչների ատեստավորման գործընթաց։ Դա վերբերվում է 7-12-րդ դասարանի մի շարք առարկաների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այն ուսուցիչները, որ կցուցաբերեն 80-90% արդյունք, կստանան աշխատավարձի 30% հավելավճար, 90% և ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչները կստանան աշխատավարձի 50% հավելավճար։ Նախնական հաշվարկներով ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ, և 1500-ից ավելի ուսուցիչներ կունենան հավելավճարներ», - ասաց Ժաննա Անդրեասյանը։
«Այս ուսուցիչները ունեն հնարավորություն դիմել նախարարություն մայիսի 3-ից։ Մենք արդեն սկսել ենք դիմումների գործընթացը։ Դա իրենից ներկայացնում է գիտելիքների ստուգման գործընթաց և դրա արդյունքում ուրեմն աշխատավարձի հավելավճարի հնարավորության ընձեռմամբ՝ կախված արդյունքից, որը կցուցաբերի ուսուցիչը»,- ասաց Անդրեասյանը։