շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ:

Ուսումնառության տևողությունը 3 տարի է, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց` https://bit.ly/3I0CWu6 հղմամբ:

 

  • Կիսվել: