շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթերի մեկնարկի մասին

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթերի մեկնարկի մասին

Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից  Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է  օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։

Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար  կդառնա ՌԴ սահմաններից դուրս  երրորդ երկիրը, ուր  կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: