շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուր է նայում Երևանի քաղաքապետարանը (Տեսանյութ, լուսանկարներ)

Ուր է նայում Երևանի քաղաքապետարանը (Տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի Ահարոնյան փողոցի վրա գտնվող Կապի նախկին ինստիտուտի շենքը վաճառվել է նոր սեփականատիրոջ, որը որոշել է այնտեղ այլ հիմնարկություն բացել, իսկ շենքը հիմնանորոգել և ձևափոսխել։ Դե արդի Հայաստանին գիտահետազոտական ինստիտուտներ «պետք չեն» և մենք դրանում բազմիցս համոզվել ենք՝ ականատես լինելով այդ հիմնարկների լուծարման և գույքի օտարման հաճախ մութ գործարքներին։

Սակայն այս շենքի պարագայում կա մի նրբություն՝ նրա երկու պատերը զարդարված են եզակի մշակութային նմուշ հանդիսացող խճանկարներով։ Դրանց հեղինակներ Հրայր Կարապետյանը, Կարապետ Եղիազարյանը, Վաղինակ Մանդակունին և Խաչատուր Գյուլամիրյանը ժամանակին արժանացել են պետական բարձր պարգևների իրենց աշխատանքի համար, իսկ բուն խճանկարի լուսապատկերները, որպես ճարտարապետական եզակի նմուշ, տեղ են գտել նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցների էջերին։

Հիմա այս տեսանյութում երևացող տրակտորը աշխատում է հենց Ահարոնյան 2 հասցեում գտնվող Կապի նախկին ինստիտուտի շենքի տանիքում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպառնում մշակութային այդ արժեքին նման անփութությամբ շենքին, շրջակա միջավայրին և մարդկանց վերաբերվող սեփականատիրոջ ձեռքում։

  • Կիսվել: