ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ունենք 418 ծանր եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան

Ունենք 418 ծանր եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան

Այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցումա սաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

՛՛Դժբախտաբար, ունենք նաեւ մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը՛՛,-նշեց նա:

Նախարարը հավելեց. ՛՛Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից եւ որեւէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնեն այդ նոր իրողություններին:

Նաեւ նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե գտնի որեւէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ:

Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարեւելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում՛՛:

Ինչ վերաբերում է առաջիկայի ակնկալիքներին, Թորոսյանն ասաց, որ  չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն: ՛՛Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների՛՛,-նշեց նախարարը:

  • Կիսվել: