կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայում պաշտոնապես արդարացրել են Սերգեյ Փարաջանովին․ 50 տարի առաջ նա 5 տարով դատապարտվել էր

Ուկրաինայում պաշտոնապես արդարացրել են Սերգեյ Փարաջանովին․ 50 տարի առաջ նա 5 տարով դատապարտվել էր

Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը 50 տարի առաջ 5 տարով դատապարտվել էր «միասեռականության համար»։

Փարաջանովին արդարացնելու որոշումն ընդունվել է 2023 թ-ի  դեկտեմբերի 20-ին։ Ազգային կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ Փարաջանովի հետպնդման  և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:

«Ռեաբիլիտացիայի հանձնաժողովի աշխատակիցների շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթում է մոռացությանն ու բռնաճնշումներին՝ հույս առաջացնելով, որ հետագայում կդիտարկվեն ԽՍՀՄ-ում ինչպես քաղաքական, այնպես էլ շինծու քրեական հոդվածներով դատապարտված ուկրաինացի այլախոհների այլ գործեր ևս»,-ասել է Դրոբովիչը։

1974 թ-ին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման «բռնբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն չէր ընդունել բռնության մեղադրանքները։

  • Կիսվել: