Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Երևանում
Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին Թուրքիայում` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ: