ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը

Թուրքիայում մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը

Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։  

Սակայն ի տարբերություն բացասական արձագանքների՝ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում կիսվել են տեսաձայնագրություններով, գրելով գովեստի խոսքեր այն անձանց մասին, որոնք կապ ունեն կատարվածի հետ։

Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն է սկսել երգը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում։

 

  • Կիսվել: