շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են

Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից տարածվող այն լուրերը, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում Էստուկյանի անունից լուրեր են տարածվում, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է մահացածների անձնական ու թանկարժեք իրերը։

«Ֆեյք լուրեր են դրանք` ես որևէ մեկին նման բան չեմ ասել։ Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում և այդ մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Էստուկյանը։

  • Կիսվել: