ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը շնորհավորանք է հղել հայ համայնքին

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը շնորհավորանք է հղել հայ համայնքին

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել՝ շնորհավորելով Թուրքիայի հայ համայնքին Պոլսո hայոց պատրիարքության հիմնադրման 559 ամյակի կապակցությամբ, հայտնում է ermenihaber-ը։

Թուրք նախարարը շնորհավորանքն ուղղել է Պոլսո hայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին և ողջ հայ համայնքին։

Շեշտելով այն հանգամանքը, որ կրոնական ազատության սկզբունքից ելնելով է օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողը 1461թ. թույլ տվել հիմնել Հայոց պատրիարքությունը՝ Ալթունը բարեմաղթել է հետևյալը.

«Մեր միասնությունն ու եղբայրությունը թող լինեն հարատև»։

 

  • Կիսվել: