ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Թուրքիայի հայությունը 5 մլն լիրա է նվիրավերել աղետի գոտուն

Թուրքիայի հայությունը 5 մլն լիրա է նվիրավերել աղետի գոտուն

Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել, գրում է ermenihaber.am-ը։

Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել։

Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։

  • Կիսվել: