չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Թուրքիայի Աշխատավորական կուսակացության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Թուրքիայի Աշխատավորական կուսակացության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

«Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։

Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր և ազատ օրեր»։

  • Կիսվել: