երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան բռնագրավում է Արաքս սահմանային գետի ջրի 83 տոկոսը. Թեհրանի համալսարանի հետազոտությունը

Թուրքիան բռնագրավում է Արաքս սահմանային գետի ջրի 83 տոկոսը. Թեհրանի համալսարանի հետազոտությունը

Թեհրանի համալսարանի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան թույլ չի տալիս ջրի մուտքը Արաքս գետի ավազանի այլ երկրներ՝ նպատակ ունենալով իր սահմանների ներսում վերահսկել Արաքսի ներուժի 83 տոկոսը, գրում է parstoday.ir-ը:

Ըստ Tasnim լրատվական գործակալության, նոր ուսումնասիրության արդյունքները բացահայտում են Թուրքիայի մաքսիմալիստական նկրտումները՝ ցույց տալով, որ այս երկիրը ծրագրում է վերահսկել Արաքս գետի ներուժի 83 տոկոսը՝ ավարտելով DAP նախագիծը:

Ըստ այս ուսումնասիրության՝ մինչև 2000 թվականը Թուրքիան Արաքս գետի ավազանում շահագործման էր հանձնել ընդամենը չորս ամբարտակ՝ 621 միլիոն խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ, սակայն հաջորդ երկու տասնամյակների ընթացքում, այսինքն՝ մինչև 2020 թվականը, ընդհանուր 846 մլն խմ հզորությամբ ևս հինգ ամբարտակի կառուցմամբ նա կարողացել է վերահսկել Արաքս գետից 1 մլրդ 468 մլն խմ քանակությամբ ջուր։

Հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի ջրային թշնամական քաղաքականությունը իրականացվում է Տիգրիսի, Եփրատի և Արաքս գետերի ավազաններում՝ «GAP» և «DAP» նախագծերի շրջանակում։ Այս երկիրը մտադիր է ոտնահարել այդ գետերի ներքևում գտնվող երկրների ջրային իրավունքը՝ կառուցելով բազմաթիվ ամբարտակներ, որպեսզի կարողանա տարածաշրջանում ջուրը որպես ուժային գործիք օգտագործել։

Մինչ այս բացահայտվել էր GAP ծրագրի ամբարտակների կառուցման ազդեցությունը Իրաքում, Սիրիայում և Իրանում վերջին երաշտների հարցում, իսկ այժմ բոլոր փորձագետները նախազգուշացնում են Արաքս գետի ավազանում այս երկրի մաքսիմաալիստական նկրտումների մասին։

Հետազոտողները . Արաքս գետի ջրի մակարդակի նվազման պատճառով նախազգուշացրել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքների տնտեսությունների ոչնչացման մասին։

  • Կիսվել: