հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք․ մանրամասներ Սոթքում տիրող իրավիճակից

Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք․ մանրամասներ Սոթքում տիրող իրավիճակից

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Սոթքում այս պահին տիրող իրավիճակից, որտեղ գտնվում են ադրբեջանցի զինվորականներ։
 

Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ: Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք:

  • Կիսվել: