ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տուն գնալուց ի՞նչ ես որդուդ պատասխանելու, թե ի՞նչ լավ գործ ես արել. Միհրան Պողոսյան

Տուն գնալուց ի՞նչ ես որդուդ պատասխանելու, թե ի՞նչ լավ գործ ես արել. Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ երկու ամսով կալանավորմանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Իսկ հիմա լուրջ էլի, դատախազության ու քննչական մարմինների մեր հարգարժան իրավաբան կոլեգաները, որ խմբով գալիս են նիստի Մացոների, Արտուշների, նրանց օգնական Մանվելների ու նրանց նմանների մոտ, լու՞րջ մտածում են, որ ազնիվ ու մրցակցային պայմաններում են հաղթե՞լ, ի՞նչ են էլի մտածում, ի՞նչ նոր բան են տալիս «իրավաբանություն» մասնագիտությանը...

Ամեն դեպքում 60֊ն անց անձին (ով էլ ուզում ա լինի) միջին ծանրության հանցանքի համար կալանավորելուց մի 10 անգամ պետք է մտածել, թե տուն գնալուց ի՞նչ ես որդուդ պատասխանելու թե ի՞նչ լավ գործ ես արել...»։

  • Կիսվել: