երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թումոյի այգու հարևանությամբ հրդեհ է բռնկվել Mercedes-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացին կանխել է կրակի տարածումը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Թումոյի այգու հարևանությամբ հրդեհ է բռնկվել Mercedes-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացին կանխել է կրակի տարածումը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ Թումոյի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը իր ուժերով կանխել է կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Կրակը հանգցնելու ժամանակ ավտոմեքենայի սեփականատերը այրվածքներ է ստացել, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությյամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկներ Սոնա Երիցյանն ու Վիրապ Ասատրյանը: Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: 

  • Կիսվել: