հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տուգանք՝ հրապարակավ հայհոյելու համար. ինչ է առաջարկում Արդարադատության նախարարությունը

Տուգանք՝ հրապարակավ հայհոյելու համար. ինչ է առաջարկում Արդարադատության նախարարությունը

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը այս մասին որոշման նախագիծ է քննարկման դրել:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով.

1. Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարեու դեպքում կտուգանվեն 151 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամի չափով:

Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։

  • Կիսվել: