երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ոռոգման կազմակերպման նպատակով 2000 խմ ծավալով ջրավազան կկառուցվի

Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ոռոգման կազմակերպման նպատակով 2000 խմ ծավալով ջրավազան կկառուցվի

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գավառի մաքրման կայանի արդիականացման ծրագրի իրականացման ժամկետների հստակեցման և Ծովինարում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիմնված ագրոանտառի կառավարման պլանի իրականացման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ու արդյունավետ ոռոգման կազմակերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ։

 

  • Կիսվել: