հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Իմքայլական պատգամավորի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Իմքայլական պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը բացասական է:

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել

- բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը,

- ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»:

 

 

 

  • Կիսվել: