ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոտայքի մարզում 10 ժամից ավելի է՝ ջրասուզակներն ու փրկարարները «Ծովինար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին

Կոտայքի մարզում 10 ժամից ավելի է՝ ջրասուզակներն ու փրկարարները «Ծովինար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին

Արդեն 10 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ են կատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։ Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։

Այսօր առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: