երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծովազարդում այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր

Ծովազարդում այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր

Ապրիլի 16-ին, ժամը 16։38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 18։35-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։

  • Կիսվել: