ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումը․ իտալացի դիրիժոր

Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումը․ իտալացի դիրիժոր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ հարազատ, տաղանդավոր երաժշտին, ով միշտ կանգնած է Հայաստանի կողքին»։

Մարչիանոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով. «Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը։ Ուժեղ մնացեք»:

  • Կիսվել: