Ծխելը կարգելվի հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում. օրինագիծն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:
Նշենք, որ Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ այսօրվա նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ՝ արգելված վայրերում ծխելու համար:
Նախագիծն ընդունվել է 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:



