Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավարտվեց «Զարթնիր, Լաո» կարգախոսը կրող ջահերով երթը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քիչ առաջ ավարտվեց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը։
Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափության կոչ է։
Երթի ավարտին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց պայքարի նոր մեկնարկի մասին:
Նշենք, որ այսօր Արցախում և Ախալցխայում ևս անցկացվել են ջահերով երթեր: