կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ծեծկռտուք՝ Սինձո Աբեի հիշատակի արարողության ժամանակ

Ծեծկռտուք՝ Սինձո Աբեի հիշատակի արարողության ժամանակ

Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վայրում ոգեկոչման արարողության ժամանակ մի խումբ երիտասարդներ ծեծկռտուք են սարքել ոստիկանների հետ, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Նրա մարդասպանը՝ 42-ամյա Տեցույա Յամագամին, ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է Աբեի վրա։ Երկրորդ կրակոցից քաղաքական գործիչը վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում, որը մահացու է դարձել։ Սինձո Աբեն մահացել է արյան կորստից։ Յամագամին որպես հանցագործության շարժառիթ նշել է Աբեի ենթադրյալ կապը Միասնական եկեղեցու հետ: Յամագամի մայրը կազմակերպությանը նվիրաբերել է 100 մլն իեն (մոտ 740.000 դոլար, այն ժամանակ մոտ 1 մլն դոլար), ինչը հանգեցրել է ընտանիքի սնանկացմանն ու կործանմանը՝ երեխաներին զրկելով ապրուստի միջոցներից։

  • Կիսվել: