երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ նշված վայրից 2 դանակահարված քաղաքացիներ տեղափոխվել են «Արմենիա» բժշական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու 2 հոգու՝ դանակահարված, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց, ովքեր հարազատ եղբայրներ են»։

Իրավապահները պարզում են վիրավորումներ ստացած քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև, թե ով է հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատերը, ինչպես նաև կազմակերպում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության։

  • Կիսվել: