շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։

 

 

  • Կիսվել: