կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հունիսի 21-ից 24-ին ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. Սուրենյան

Հունիսի 21-ից 24-ին ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. Սուրենյան

Այսօր Երևանում շատ շոգ է՝ +35-36 աստիճան, եկել ենք Արագած՝ զովանալու։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ երկու-երեք մետրի հասնող ձնաշերտեր, որն այս տարվա ձյան առատ տեղումների արդյունքն էր։ Իսկ ինչ վերաբերում է եղանակին, դե արդեն ասել ենք, որ ամենաշոգ օրն այսօր է։

Վաղվանից սկսած՝ աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, և այսպես հունիսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով, առանձին հատվածներում էլ երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-նշել է նա։

  • Կիսվել: