երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ծախսի կատարումը պետք է դրվի ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ ՍԴ որոշման և ԱՆ-ի արձագանքի մասին

Ծախսի կատարումը պետք է դրվի ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ ՍԴ որոշման և ԱՆ-ի արձագանքի մասին

Պետությունն է այս ամբողջ գործընթացի պատասխանատուն և պետք է ապահովի անհրաժեշտ պայմանները, հետևաբար նաև ծախսային բեռը չպետք է թողնի մարդու վրա։ ՍԴ-ն հենց «իր հաշվին» բառակապակցությունը հակասահմանադրական ճանաչեց, այն այլևս գոյություն չունի իրավական իմաստով: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը, համաձայն որի՝ հակասահմանադրական ճանաչվեց առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը։

Անդրադառնալով ՍԴ որոշումից հետո Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը, թե աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում, Վարդևանյանն ասաց, թե պետք է փորձել ըմբռնումով մոտենալ այդ հայտարարությանը, սակայն հարցեր են առաջանում։

Վարդևանյանը, մասնավորապես, նշեց. «Իսկ ի՞նչ է պետք անել այն հարյուր հազարավոր մարդկանց դեպքում, որոնք հակասահմանադրական ձևակերպման պատճառով ծախսել են միջոցներ։ Պարտականություն է դրվել, մարդիկ ծախսեր են կատարել։ Գիտեմ մարդկանց, որ այդ ծախսերի պատճառով լրջագույն ֆինանսական դժվարություններ են ունեցել։ Հիմա Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է նայելու այդ մարդկանց աչքերի մեջ»:

Նա վերահաստատեց իր կարծիքը՝ ասելով, որ  ծախսի կատարումը պետք է դրվի ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: