շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծաղկալանջ գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Ծաղկալանջ գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:55-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:31-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

  • Կիսվել: