հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը (տեսանյութ)

Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները:

Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը գողացել էր Հրազդան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Կասկածվողը տաքսու վարորդ էր, գողությունն արել էր ուղևորին տեղափոխելիս:

Հետագա միջոցառումների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: