չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ Սամվել Գրիգորյանին

Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ Սամվել Գրիգորյանին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ գնդապետ Սամվել Գրիգորյանին։ Այդ մասին ասված է նախարարի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։

  • Կիսվել: