չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ՃՏՊ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ

ՃՏՊ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
 
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։
 
Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: