Ծաղկաձորում մեկուսացված զույգն ամուսնացել է (տեսանյութ)
՛՛Արտ Լանչի՛՛ հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում պատմում է, որ երբ առավոտյան գնալիս է եղել Ծաղկաձոր, իրեն ասել են, որ հետը տանի տորթ ու ծաղիկներ:
«Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ:
Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում»,-պատմել է նա:



