ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծաղիկներ ու ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. Մարալիկում ակցիա է անցկացվել

Ծաղիկներ ու ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. Մարալիկում ակցիա է անցկացվել

«Ազատագրում» շարժումը ակցիա է անցկացրել Մարալիկում` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրելով Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:

«Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում հանդիպեցինք տեղեկատվություն այն մասին, որ Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը առաջիկա ամիսներին կապամոնտաժվի հանուն հայ-թուրքակական հարաբերությունների հաստատման: Շատ հուսով ենք, որ այդ նորությունը ընդամենը հայության տրամադրությունների մոնիթորինգի փորձ է։ Այնուամենայնիվ, Թեհլերյանի և նրա հուշարձանի նշանակությունը մեզ համար ցույց տալու նպատակով մենք սկսեցինք ակցիա՝ նրա ոտքերի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով։ Այս ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցներից բազմաթիվ նամակներ ստացանք, որ ցանկանում են մասնակցել մեր ակցիային և ծաղիկներ խոնարհել ի պատիվ հայ ժողովրդի մեծ հերոսի: «Ազատագրում» շարժումը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով աջակցում է մեր նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային, և այն իսկապես կդառնա համազգային։ Սողոմոն Թեհլերյանը օրինակ է յուրաքանչյուր հայի համար և հիշեցում յուրաքանչյուր դավաճանին, որ նրանցից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատ է տալու։ Մենք բոլորս Սողոմոնի զավակներն ենք։ Չե՛նք հանձնվելու»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ հայ –թուրքական հարաբերությունների լավացման ֆոնին հնարավոր է՝ արձանը ապամոնտաժվի:

 

  • Կիսվել: