երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տրանսպորտը թանկանում է. փոխքաղաքապետ

Տրանսպորտը թանկանում է. փոխքաղաքապետ

Տրանսպորտը թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով տրանսպորտի փոխադրավարձի թանկացման մասին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Այս նախագծի ուժի մեջ մտնելը կապված է 171 նոր 8,5 մետրանոց ավտոբուսների՝ Երևան ժամանելու հետ։ Եթե ոչ 5 րոպե ինտերավալով, բայց մի շարք ուղեգրերում կբարելավվեն ինտերվալներն ու տրանսպորտի որակը։ Սակագնի բարձրացումը ենթադրում է, որ ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի, այդ կողքիցն էլ ես մեր տնից չեմ բերում, դա բոլորս ենք վճարում։

Միասնական տոմսային համակարգը, կարմիր գծերը, որոնք ուղղված են բեռնաթափմանը, որ բեռնաթափման պայմաններում տրանսպորտը ավելի շուտ հասնի, մի ամբողջական ռեֆորմի մի մասն են, որոնք ուղղված են հանրային տրանսպորտի բարելավմանը, ոչ թե ուղղակի բյուջեն լցնելուն»,-նշեց նա:

  • Կիսվել: