Տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Հանրային տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել, այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման և կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է: Եվ, փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Տիգրան Ավինյանը հավելեց նաև, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասվում է 45 նոր տրոլեյբուս:
Այս զգուշացումներից հետո հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներից դժգոհում էին, որ անհարմարություն է պատճառվել. առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի է բարդացել: Քաղաքացիներն ասում են՝ այժմ վարորդներն են հսկում, որ ուղևորները վճարեն, ինչի հետևանքով առաջանում է երկարատև կանգառ, հաճախ վիճաբանություն, անգամ բռնություն էր տեղի ունեցել. օրերս վարորդներից մեկին ծեծի էին ենթարկել:


