Տրանսպորտային հանգույցները խնդիրը չեն լուծում․ Փաշինյանը՝ մայրաքաղաքը բեռնաթափելու հնարավոր ուղիների մասին
Մենք ներդրումային կոմիտեի նիստում հավանություն տվեցինք Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագծին: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կասի, թե որ տարբերակով դա անենք, որովհետեւ կամրջի տարբերակ կա, կամրջի մի քանի տարբերակ կա, ոչ կամրջային տարբերակ կա:
Մենք ոչ պարտադիր հոսքեր մտցնում ենք Երեւան, հետո մտածում ենք, թե այդ հոսքերը ոնց կառավարենք: Մինչդեռ, ենթադրենք, Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը, եւ ոչ միայն բեռնատարը մտցնում ենք Երեւան, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, հետո ասում ենք՝ բա հիմա ոնց էս բեռնատարը բարեհաջող Երեւանից հանենք, որ խցանումներ չլինեն: Այս ընթացքում մենք մտածել ենք եւ նույնիսկ հայտարարել ենք Երեւանի տարբեր հատվածներում տարբեր տրանսպորտային հանգույցներ ձեւավորելու մասին: Բայց երբ ավելի խորը վերլուծում ենք, տեսնում ենք, որ այդց մանավանդ մեծացող հոսքի պայմաններում:
Ինչի՞ մենք միլիարդներ ծախսենք, տրանսպորտային հանգույցներ ձեւավորենք, որ Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը այդ հանգույցով սպասարկենք: Ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա, որ մարդը Դիլիջանից գնում է Արտաշատ կամ Մեղրիից Բագրատաշեն եւ այլն, ինքը Երեւան մտնելու անհրաժեշտություն չունենա: Սա ճիշտ մոտեցում է: Մենք հիմա պետք է երեւանցիներին ասենք, որ այո, խոստացել ենք, որ կկառուցենք տրանսպորտային հանգույց, բայց տեխնիկատնտեսական վերլուծությունից հետո մենք հրաժարվում ենք այդ նախագծից:
Մենք նաեւ Աբովյանով Գառնի տանող շրջանցիկ ճանապարհ ունենք, որը սողանքների պատճառով հիմա չի աշխատում: Այդտեղ էլ պետք է լուծում գտնենք: Իսկ Երեւանի ներսում անենք այնպիսի ներդրումներ, որոնք ներդրումային միջավայրի առումով փոփոխություն կբերեն:
Այո, այստեղ քաղաքական ռիսկի բան կա, բայց մենք չպետք է վախենանք: Մենք ասել ենք, որ Հայրենիքի մոտ պետք է հանգույց ստեղծենք, հիմա պետք է գնանք ասենք՝ ժողովուրդ ջան, մենք որոշեցինք, որ ավելի լավ է Եղվարդի խճուղին անենք, Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ հատվածը արեք»,-ասաց Փաշինյանը: