ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրամփը պատմել է եղբոր հիվանդության մասին

Թրամփը պատմել է եղբոր հիվանդության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հիվանդության մասին լուրը, որի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, գրում է Ria Novosti գործակալությունը։

«Ես հրաշալի եղբայր ունեմ, Մենք շատ երկար ժամանակ գերազանց հարաբերություններ ունենք՝ առաջին օրվանից, իսկ դա վաղուց էր։ Նա հիվանդանոցում է։ Հուսով եմ, որ նա լավ կլինի, սակայն այժմ նրա համար դժվար ժամանակներ են», - ճեպազրույցի ժամանակ ասել է Թրամփը։

Ավելի վաղ հեռուստաալիքները հայտնել էին, որ 74-ամյա Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը ՝ Ռոբերտը, որը 72 տարեկան է, ուրբաթ օրը հոսպիտալացվել է Նյու Յորքում: ABC News-ը ավելի վաղ հայտնել էր, վկայակոչելով իր աղբյուրները, որ նախագահը մտադիր է այցելել եղբորը։ Սպիտակ տունը հաստատել է, որ նախագահը ուրբաթ կմեկնի Նյու Յորք, սակայն չի հայտնել այցի նպատակը։

  • Կիսվել: