հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թորոսյանը պարզաբանել է, թե ինչու է այսօր պարտադիր համարում դիմակ կրելը՝ ի հեճուկս իր նախկին կոչի

Թորոսյանը պարզաբանել է, թե ինչու է այսօր պարտադիր համարում դիմակ կրելը՝ ի հեճուկս իր նախկին կոչի

Այսօր Ազատության հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, որ եթե ի սկզբանե կառավարությունը պարտադրեր դիմակ կրել, այսօր մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսքան չէր լինի:

Նախարարը, մասնավորապես, ասաց. «Մեջբերում եմ այս 2 օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը, որ ազատ տարածքներում կամ սովորական քաղաքացիներին պետք  չէ դիմակ կրել, եւ նման կոչ արել եմ նաեւ ես, եւ ես կարող եմ հիմնավորել, թե ինչու եմ այդ կոչն արել, եւ ինչու ենք հիմա արդեն պարտադրում դիմակ կրել։ Առաջինը կոչն արվել է այն ժամանակաշրջանում, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, այնպիսի դեֆիցիտ, որբուժաշխատողներըպարզապեսզրկվածէինդիմակներից։

Իհարկե, մեզ մոտ չի եղել գեթ 1 օր, որ բուժհաստատություններում դիմակ չլինի, սակայն մենք եղել ենք մազի վրա, մենք օր ենք ունեցել, որ ընդամենը 1000 դիմակ ենք ունեցել, պատկերացրեք 1000 դիմակը ոչինչ է, բայց մենք հասցրել ենք մատակարարումը։ Այդ կոչերը միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասնելու տրամաբանությունից, որպեսզի դիմակը պարզապես չօգտագործվի քաղաքացու կողմից, սակայն դրա պատճառով բժիշկը, որ տասնապատիկ ավելի մեծ ռիսկի տակ է, չկարողանա դիմակ կրել»։

Նա նշեց, որ ամեն դեպքում՝ դիմակների էֆեկտիվությունն ապացուցված է: Թորոսյանն ասաց. «Եթե խոսքը բաց տեղ, պարզապես իրար կողքի կանգնած 1–2 մետր հեռավորության վրա դիմակով խոսելուն է վերաբերում եւ առանց դիմակի, ապա այո, միգուցե դիմակը ոչինչ չփոխի, բայց եթե խոսքը հասարարական տրանսպորտում կամ որեւէ փակ վայրում դիմակ կրելուն է վերաբերում, դիմակը պաշտպանում է շատ մոտ շնչելուց եւ ամենակարեւորը՝ ձեռքերը բերանին, քթինեւաչքերինհպելուց։

Հետեւաբար այդ ամենը, ինչ ասվել է, ունեցել է նպատակ, եւ ոչինչ չի չեղարկվել, եթե հիմա ինձ ընտրության առաջ դնեն, ասեն՝ ունես 10 դիմակ, կտաս 10 սովորական քաղաքացո՞ւ, թե՞ բուժաշխատողի, պատասխանը միշտ լինելու է՝ 10 բուժաշխատողի, բայց քանի որ մենք ունենք հասանելիություն դիմակների եւ խնդիր ունենք տարածումը մեր նոր կենսակերպի շնորհիվ կանխելու, ապա այո, դիմակ կրելու պարտադիր պահանջը շատ կարեւոր է»։

  • Կիսվել: