շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը

Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, զբաղվածության խթանման, սոցիալական ներառման և գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ հարցեր։
 
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրից բխող «Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի» մասին և շեշտել վերջինիս դերը երիտասարդների, կանանց, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող գործունակ անձանց, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման գործում։
 
Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը համատեղ սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ։
 

  • Կիսվել: