երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Թորոսյանը ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրման և ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցերով դիմել է նախարարներին

Թորոսյանը ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրման և ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցերով դիմել է նախարարներին

Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

՛՛Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը: Նախարարներին ուղարկված գրություններս տեղադրում եմ այս գրառմանը կից և զարգացումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: