հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Թոխմախի գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Փետրվարի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող  Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

  • Կիսվել: