երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել` բժշկականի ռեկտորից մինչեւ Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ:

Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ եւ մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին:

Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ` ցուցակում բավականին հետին տեղում էր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: