ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ  օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և  ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:

Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

  • Կիսվել: