Կալիֆորնիայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում գտնվող Մոնտգոմերի Ֆիլդ օդանավակայանի տարածքում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, տեղական իշխանություններին հղումով գրում է California Post պարբերականը։
«Սան Դիեգոյի օդանավակայանում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Սան Դիեգոյի հրշեջ վարչության՝ X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանի թռիչքուղու վրա ինքնաթիռի հրդեհաշիջման վայրում աշխատում է հրշեջ ծառայության 30 աշխատակից։ Այնտեղ նաև հավելել են, որ օդանավակայանը ժամանակավորապես փակ է։
Ինչպես նշում է պարբերականը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը, տեղի ունեցածի հանգամանքները դեռևս մնում են անհասկանալի։



