հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տնտեսվարողը ինքը պետք է ներդնի կազմակերպչական մոտեցումներ՝ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների վերահսկման համար

Տնտեսվարողը ինքը պետք է ներդնի կազմակերպչական մոտեցումներ՝ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների վերահսկման համար

Տնտեսվարողը ինքը պետք է մշակի եւ ներդնի կազմակերպչական այն մոտեցումները, որոնցով կարող են վերահսկվել  հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:

Հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Բազմաթիվ տնտեսվարողներ չեն պատկերացնում, թե ինչպես եւ ում կողմից է իրականացվելու նոր պահանջների կատարման վերահսկողությունը:

Նոնա Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն կարող է իրականացնել ստուգայցերի տեսքով: Եւ հունվարի 22-ից հետո նախատեսվում է խստացված ռեժիմով ստուգայցեր իրականացնել, որոնք ընդգրկելու են նաեւ նոր պահանջների կատարման ստուգումը:

«Սանիտարական նորմը, որը սահմանվել է առողջապահության նախարարի հրամանով, հավասարապես կիրառման ենթակա է բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկտների կողմից: Սակայն տնտեսվարող սուբյեկտը ներքին կազմակերպման ինչպիսի մեխանիզմներ կմշակի՝ դա արդեն ներքին կարգավորման հարց է: Այսինքն, կախված գործունեության տեսակից, տնտեսվարողը ինքը պետք է մշակի եւ ներդնի էն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով: Իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ», - նշեց նա:

  • Կիսվել: