Տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա. Զարուհի Բաթոյանի կոչը
«Հարգելի՛ քաղաքացիներ, տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, մի՛ հավաքվեք ընկերների կամ հարազատների տանը, ռեստորաններում կամ այլ կենտրոններում, մի՛ այցելեք ժամանցի վայրեր»,- կոչ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նա խնդրել է մի փոքր համբերատար լինել, ինքնամեկուսանալ և պահպանել տարածություն միմյանց հետ շփվելիս, հաճախակի լվացվել և հետևել միայն պաշտոնական լուրերին։
«Նույնը խրախուսեք ձեր մտերիմներին։ Առողջ եղեք»,- ասել է Բաթոյանը:



