հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ախալքալաքում 305 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ

Ախալքալաքում 305 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ

Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել, որից 1-ը՝ Ախալքալաքում, գրում է jnews.ge-ը:

Ախալքալաքում կատարվել 51 հակամարմինների արագ և 16 PCR թեստ, որից հաստատվել վարակման 1 դեպք: Այսօրվա դրությամբ, ընդհանուր Ախալքալաքի շրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 305 մարդ: Այս մասին հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից:

Նշենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք, առողջացել է 4 427 մարդ, մահացել է 58 պացիենտ:

  • Կիսվել: