ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն է բացահայտվել

Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն է բացահայտվել

Մարտի 2-ին Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:

Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: 32-ամյա տղամարդը հաստատեց, որ տանը թմրանյութ ունի:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կատարվեց տան զննություն. խորդանոցի տեսանելի վայրից տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի զանգված:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: